ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ «Ռուսաստանն այժմ շատ բարդ իրավիճակում է»: Նրա կարծիքով՝ Ռուսաստանն ամեն կերպ փորձում է պահել գերտերության կարգավիճակը։ Այս մասին գրում է The Guardian պարբերականը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ վերջին 3-5 տարիներին խոշոր երկրները սկսել են իրենց հարց տալ` ինչպե՞ս պահպանել իրենց առաջնորդությունն աշխարհում: Միացյալ Նահանգներն, ինչպես Բայդենն է ասել, նույնպես այդպես է անում։
«Ռուսաստանն այժմ շատ-շատ բարդ իրավիճակում է։ Չինաստանը ճնշում է նրանց։ Նրանք հուսահատորեն ցանկանում են համաշխարհային գերտերություն մնալ»,-հայտարարել է նա։