ՀՀ իշխանությունները շարունակում են գաղտնի պահել, թե ինչ միջոցներով են սուբսիդավորելու գազի սակագնի բարձրացման հետեւանքով առաջացած տարբերությունը, ինչի մասին դեռ մայիսին խոստացել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. «Ու սա այն դեպքում, երբ ՀՀ էներգետիկայի նախարարը խոստացել էր, որ հունիս-հուլիս ամիսներին կավարտվեն ռուսական կողմի հետ բանակցությունները, եւ իրենք հստակ պատասխան կտան: «Ժողովուրդ»-ի հերթական հարցմանն ի պատասխան` էներգետիկայի նախարարությունից հերթական անգամ նույն պատասխանը տվեցին. «...Սուբսիդավրման համար անհրաժեշտ միջոցների շուրջ բանակցություններն ընթացքի մեջ են...»,- գրում է «Ժողովուրդը»: