ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ կայացած գագաթնաժողովում հայտարարել է, որ եթե ռուս հաքերներին վերագրվող ԱՄՆ-ի կարևոր օբյեկտների վրա կիբերգրոհները շարունակվեն, ապա ՌԴ-ի համար հետևանքներ կլինեն, և դրանց մասին Վաշինգտոնը չի նախազգուշացնի, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:
Հարցին, թե ինչու Բայդենը չի տրամադրել այն օբյեկտների ցանկը, որոնց կարող է թիրախավորել ԱՄՆ-ը, եթե որոշի, որ հարձակումները կրկնվել են, Փսակին ասել է. «Մենք հարվածներ չենք կանխորոշում»: