Իշխանության երեկվա հանրահավաքից ինձ մոտ տպավորություն է, որ շարունակելու են նույն ոճով աշխատել, որ ոչինչ չի փոխվելու: Իրենք այս քվեներն ընկալել են որպես վստահություն հենց իրենց: Ընկալում են, թե ժողովուրդը համաձայն է, որ իրենք շարունակեն այն ոճով, ինչպես եղել է:
Եթե նույն ոճով շարունակեն, ես որևէ կասկած չունեմ, որ Հայաստանը կանգնած է լինելու ևս մեկ արտահերթ ընտրությունների առջև ու դա շատ երկար չի տևելու: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջին համար Ռոբերտ Քոչարյանը: