Հաղթահարել պարտքի ճգնաժամը Եվրագոտում չի հաջողվի մոտակա ժամանակներս:

Այսպիսի հայտարարություն կատարել է Գերմանիայի կանսլեր Անգելա Մերկելը: Միաժամանակ նա նշել է, որ «առաջխաղացում կա և ներդրողները այն տեսնում են»: Ինչպես նաև Մերկելի խոսքերով «դրական ազդանշան է նաև այն, որ Եվրագոտում արդեն նկատվում է տնտեսական ոչ մեծ աճ»: Այս մասին հաղորդում է Итар Тасс գործակալությունը:

«Մեզ համբերատարություն է անհրաժեշտ և մենք պետք է հետևողականորեն հետևենք մեր հայեցակարգին, որը ենթադրում է պետության ինքնուրույն պատասխանատվություն և համերաշխության ցուցադրում»,- նշել է գերմանական կառավարության ղեկավարը:

Մերկելը նաև հանդես է եկել Հունաստանի պարտքերի հետագա դուրս գրման դեմ: Ինչպես նշում է Մերկելը, չնայած Հունաստանի տնտեսությունում նշանակալի փոփոխությունների, հույները դեռևս շատ բան ունեն անելու: