Տիգրան Ավինյանը Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի ապրիլի 23-ի n 332-ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել.

«Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի ապրիլի 23-ի «Արագած 4090» հայրենասիրական, բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռների ներմուծման ծրագրի մասին» N 332-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին կետի 2-րդ ենթակետում «96 տեղ» բառերը փոխարինել «10 տեղ» բառերով.

2) 1-ին կետի 3-րդ ենթակետում «386 տեղ» բառերը փոխարինել «267 տեղ» բառերով»,-ասված է որոշման մեջ: