Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Կարեն Ներսիսյանը նշանակվել է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ։

Այս մասին հայտնում են ԼՂՀ մամուլի ծառայությունից` նշելով նաև, որ  Կ. Ներսիսյանը նշանակվել է  այդ պատոնում 6 տարի ժամկետով: