Ինչպես արդեն հայտնել ենք, Արմավիրի մի շարք համայնքների բնակիչներ առավոտից փակել են Երևան- Արմավիր ճանապարհը։ Գյուղացիները մի շաբաթ է ոռոգման ջուր չունեն։

«Առավոտվա ժամը 10-ից փակել ենք ճանապարհը։ Ոստիկանները էկան, ասին՝ զանգել ենք, հեսա կգան, էս 3 ժամ ա՝ չկա։ Նստել են իրանց կաբինետները, էս խեղճ ոստիկաններին հանել, ուղարկել են մեր վրեն»,- լրագրողների հետ զրույցում Արմավիրի մարզպետի և ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի մասին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

«Խի՞ ես ոստիկանի ուղարկել ստեղ, որ ես կռիվ սարքե՞մ: Նախարար տղա ես, հելի, արի, արա՛, քո ժողովուրդն ենք, քեզ ենք ընտրել, խի՞ ես ոստիկանին ուղարկել․․․ Ես չեմ ուզում ոստիկանի հետ կռիվ անեմ, ես թուրքի հետ եմ կռիվ արել»,- ասաց տղամարդը: