Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը մի ուղի ունի՝ նորմալ հարաբերություններ հաստատել հարևանների հետ և հրաժարվել տարածքային հավակնություններից: «Հայաստանը չպետք է առհասարակ օգտագործի Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը: Լեռնային Ղարաբաղ չկա, Լեռային Ղարաբաղի հակամարտություն հասկացությունը՝ ևս»,- հայտարարել է Ալիևը՝ կոչ անելով Հայաստանին՝ աշխատել Ադրբեջանի հետ սահմանազատման ուղղությամբ: