Աշխարհում մեծ տեմպերով տարածվում է կորոնավիրուսի ավելի վարակիչ՝ «դելտա» տարբերակը: Պորտուգալիայում արձանագրված նոր դեպքերի 70 %-ը բաժին է ընկել վիրուսի այդ շտամին: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ գերմանացի զբոսաշրջիկներն արագ սկսել են հեռանալ Պորտուգալիայից՝ խուսափելու երկշաբաթյա կարանտինից, որը պարտադիր կդառնա հունիսի 28-ի գիշերվանից:

Հարավային Աֆրիկայում ևս «դելտա» շտամով վարակման դեպքերի աճը ստիպել է իշխանություններին խստացնել սահմանափակումները: Երկարաձգվել է պարետային ժամը, երկու շաբաթով արգելվել են հավաքներն ու ցույցերը: ՀԱՀ-ի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հայտնել է, որ երկիրը գործ ունի համավարակի երրորդ ալիքի հետ:

Ավստրալիայի մի քանի շրջաններում «Դելտա» շտամի տարածումը նոր սահմանափակումների պատճառ է դարձել: Սիդնեյ քաղաքը լիակատար լոքդաունի է անցել:

Իսկ Մոսկվայում երեկ 1 օրում կորոնավիրուսից մահվան ռեկորդային՝ 114 դեպք է գրանցվել: Ռեստորաններ ու սրճարաններ կարող են այցելել միայն վիրուսի դեմ պատվաստված, արդեն հիվանդացած կամ բացասական թեստի արդյունք ունեցողները:

Ըստ Worldometers կայքի՝ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 180 միլիոնը: Ավելի քան 3 միլիոն 900 հազար մարդ մահացել է: Վիրուսի