«Հրապարակ» թերթը գրում է.

«Ռոբերտ Քոչարյանն այսօր մեծ հավաք է անում՝ հրավիրել է իր բոլոր նախընտրական շտաբների պետերին, իրենց ակտիվին։ Հավաքն անցկացվելու է երեկոյան ժամը 7-ին, Prime Hall-ում։ Դավիթաշենում գտնվող այս սրահում անցկացվել էր նաեւ «Հայաստան» դաշինքի ծրագրի ներկայացումը, ինչպես նաեւ՝ «Քաղպայմանագրի» դրամահավաքը։

Մեզ ասացին՝ մեծ ժողով է լինելու, որի նպատակը հիմնականում մեկն է լինելու՝ նախ շնորհակալություն հայտնել շտաբների պետերին ընտրություններում կատարած աշխատանքի եւ ցուցաբերած արդյունքի համար։ Որքան էլ այդ արդյունքները գոհացուցիչ չեն, մարդիկ ջանք չեն խնայել և արժանի են գնահատականի։ Ենթադրաբար, հանդիպմանը կլինեն նաեւ դիտողություններ, վերլուծություն, կխոսվի սխալների ու բացթողումների մասին, ինչպես նաև կքննարկեն իրենց հետագա անելիքները։ Հավաքին կմասնակցի 300-350 մարդ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։