Ադրբաջանի աշխատակզմի ղեկավար արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը պատասխանել է Հայաստանի նախագահի հայտարարությունը այն մասին, որ Հայաստանի համար ավելի ձեռնտու կլինի, եթե եկող Ադրբեջանի նախագահական ընտրությունների ժամանակ հաղթանակ տանի գործող նախագահ Իլհամ Ալիևը:
«Նշանակալից, որ Հայաստանի նախագահի նման յուրահատուկ արշավը որոշ մարդկանց ուշադրությունն է գրավել նաև Ադրբեջանում: Միթե նրանց հայտնի չէ, որ Սարգսյանը երբեք Ադրբեջանի և նրա նախագահի նկատմամբ անկեղծ չի արտահայտվում: Սակայն բանը դրանում չէ: Բանը նրանումն է, որ քանի դեռ ընդդիմությունը զբաղվում է Դոնկիխոտությամբ, Հայաստանի նախագահը ունի իր նպատակները: Առաջին հերթին նա ցանկանում է ամբողջ աշխարհին հայտնել, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, իսկ ինքը ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ, միաժամանակ բոլորին լավ հայտնի է, թե ինչ ճանապարհով է ընտրվել Հայաստանի գործող նախագահը: Երկրորդը Սարգսյանը փորձում է համոզել իր հասարակությանը, որ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի կարգավորման ուղղությամբ: Սակայն դա սուտ է: Այսպիսի աբսուրդ հայտարարությունները մի երկրի ղեկավարից, որը արդեն 20 տարի բռանզավթել է ադրբեջանական հողերի 20%-ը, ենթադրվում է, որ կարող են հետաքրքրել միայն նրանց, ովքեր կանխակալ դիրքորոշում են ցուցաբերում տվյալ հարցերում»,- հայտարարել է Մամեդովը: Այս մասին փոխանցում է 1news.az-ը:
Նրա խոսքերով, ով հետևում է Ադրբեջանում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում զարգացող դեպքերին, հայտնի է, որ պետությունների ղեկավարներն են օժանդակում Իլհամ Ալիևին:«Եթե դա նրանց հայտնի չէ, ապա թող կարդան Բարաք Օբամայի նամակները, լսեն Վլադիմիր Պուտինի հայտարարությունները, ուշադրություն դարձնեն թյուրքախոս պետությունների ղեկավարների հայտարարություններին»: