«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը Ջրվեժի «Էրզրում» ռեստորանում ԼՀԿ-ն հետընտրական մեծ խնջույք է արել։ Հրավիրված են եղել կուսակցության ակտիվը, մարզային, տարածքային շտաբների ներկայացուցիչները։

Մարուքյանը շնորհակալություն է հայտնել բոլորին եւ «դուխ» տվել, թե իրենք այս ընտրություններից հետո մեծ դերակատարում պետք է ստանձնեն, ոչինչ չի ավարտվել։ Թե ինչի մասին է խոսքը, չի մանրամասնել՝ ասելով, որ առաջիկայում կուսակցական խորհուրդը նիստ կանի եւ կքննարկի իրենց անելիքները»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում