Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին հուլիսի 1-ին ստացել է ազատ գործակալի կարգավիճակ: Արգենտինացի հարձակվողի պայմանագրի ժամկետը լրացել է հունիսի 30-ին: «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հույս է հայտնել է, որ Մեսին չի հեռանա:
«Ցանկանում ենք, որ Լիոնել Մեսին չհեռանա, իսկ նա ցանկանում է մնալ: Ամեն բան գնում է ըստ ծրագրվածի: Մենք ունենք ֆինանսական Fair Play-ի հետ կապված խնդիրներ, այդ պատճառով լավագույն որոշումներն ենք փնտրում 2 կողմերի համար»,- Լապորտայի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ նախորդ ամռանը Մեսին ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից», սակայն ակումբը բաց չթողեց նրան: Այս օրերին հարձակվողն Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցում է Բրազիլիայում անցկացվող Ամերիկայի գավաթի խաղարկությանը:
Ավարտված մրցաշրջանում 34-ամյա Մեսին «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում, դարձել 38 գոլի ու 14 գոլային փոխանցման հեղինակ: Նա 2005 թվականից է հանդես գալիս կատալոնացիների գլխավոր թիմում:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
										Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
				 
								 
								 Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
										Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					