44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված Էրիկ Խաչատրյանն այսօր «Աստղիկ» ԲԿ-ում վիրահատության է ենթարկվել։ Այս մասին Vesti.am-ին հայտնեց Էրիկի մայրը՝ Լիաննա Խաչատրյանը։

«Վիրահատությունը շատ լավ է անցել։ Այս պահին էրիկը լավ է զգում։ Վաղը, հավանաբար, դուրս կգրվի։ Էրիկը պատերազմի ժամանակ ոտքից վիրավորվել էր, և փամփուշտը մինչև այսօր մնացել էր մարմնի մեջ։ Վիրահատության ժամանակ փամփուշտը հեռացվել է մեջքի փափուկ հյուսվածքից»,-ասաց մայրը։

Էրիկի առողջական վիճակի մասին զրուցել է նաև վիրահատող բժշկի`«Աստղիկ» բժշկական կենտրոնի ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արայիկ Ոսկանյանի հետ։

«Վիրահատությունը հաջող է անցել, Էրիկն իրեն լավ է զգում։ Այս ամիսների ընթացքում մարմնում փամփուշտի առկայության հետևանքով հետագա առողջական խնդիրներ չեն առաջանա»,-ասաց Ոսկանյանը։


Նշենք, որ հունիսի 12-ին ադրբեջանական գերությունից Հայաստան են վերադարձել 15 գերի։

Ավելի վաղ Vesti.am-ը բացառիկ կադրեր էր ներկայացրել գերեվարված տղաների վերադարձի տոնակատարությունից։