«Ժողովուրդ» թերթը գրում է, որ օգոստոսի 17-ին վթարից տուժած, Գետազատ գյուղի բնակիչ, 28-ամյա Վահրամին և ՌԴ քաղաքացի, 32-ամյա Լինային տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հենց ընդունարանում Վահրամը վիճաբանել է բժիշկ Կարեն Գրիգորյանի հետ: Վիճաբանությունը վեր է ածվել ծեծկռտուքի, և Վահրամը հարվածներ է հասցրել բժշկի դեմքին:

Անվտանգության աշխատակից Սերգեյ Ֆիլիպոսյանը փորձել է միջամտել վիճաբանությանը, սակայն Վահրամը նրան նույնպես հարվածել է:

Եվ միայն հիվանդանոցի և ոստիկանության աշխատակիցների ջանքերի շնորհիվ է հաջողվել հանդարտեցնել տուժած քաղաքացուն:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի՝ 20.08.13թ. համարում: