Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին, այս մասին լրագրողներին հայտնել է գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, տեղեկանում ենք ТАСС-ից:
«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն (անդամ երկրներից մեկին ուղղված) ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք սահմանային միջադեպի հետ: Փառք Աստծո, զոհեր և կրակոցներ չկան»,- ասել է պաշտոնյան: «Առջևում շատ աշխատանք կա՝ սահմանային խնդիրների, վիճահարույց հարցերի լուծման հետ կապված, բայց դրանք պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ»,- նշել է Զասը՝ հավելելով, որ Հայաստանի կողմից դիմումը ստանալուց հետո, խորհրդակցություններ են անցկացրել իրավիճակի վերաբերյալ: