Թռիչքի ընթացքում դիմակ կրելուց հրաժարվելու համար ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի գործակալությունը տուգանել է ուղեւորին ավելի քան 10.000 ԱՄՆ դոլարի, հայտնել է կարգավորիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ուղեւորը փետրվարի 27-ին Յուտայից Արիզոնա էր թռնում: Բորտուղեկցորդուհին յոթ անգամ հիշեցրել էր նրան, որ թռիչքի ընթացքում դիմակը պետք է լինի նրա դեմքին, բայց ուղեւորն ամեն անգամ բորտուղեկցորդուհու հեռանալուն պես հանում էր այն:


Ի վերջո, ուղեւորը վեճի էր բռնկվել ուղեկցորդուհու հետ, հրաժարվել էր լրացնել խախտման մասին արձանագրությունը եւ անձը հաստատող փաստաթուղթ տրամադրել, ինչպես նաեւ դիպչել էր բորտուղեկցորդուհուն եւ մեղադրել ագրեսիվության մեջ, կինը վախեցել եւ արտասվել էր, նշել է կարգավորիչը: