Գերիների, անհետ կորածների և պատանդների պետական հանձնաժողովը ոչ մի խնդիր չի տեսնում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերու`Հակոբ Ինջիղուլյանի հայրենիք վերադառնալու մեջ: Այս մասին АПА գործակալությանը հայտնել է Պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը:

Սայիլովը հայտարարել է, որ հայ ռազմագերու կողմից սահմանը խախտելու պատճառը իմանալուց հետո, նա կարող է վերադարձվել Հայաստան կամ այլ երրորդ պետություն իր ցանկությամբ:« Երեկ ԿԽՄԿ Ադրբեջանի ներկայացուչության աշխատակիցները հանդիպել են գերու հետ: Հնարավոր է երեկ էլ պարզվել է, թե նա իր կամ որ երրորդ պետություն է ցանկանում վերադառնալ: Ամեն ինչ կախված է իր սեփական ցանկությունից: Մենք դրանում ոչ մի խնդիր չենք տեսնում»: