Զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Վրաստանի խորհրդարանում: Լրագրողները ներխուժել են խորհրդարանի նիստերի դահլիճ՝ պահանջելով հանդիպում պատգամավորների հետ, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն իրադարձությունների վայրից:
Տուժել է ընդդիմադիր «ՏՎ Պիրվելի» հեռուստաալիքի հիմնադիր Վատո Ծերեթելին:
Այժմ ծեծկռտուքը շարունակվում է, իրավիճակը մնում է լարված:
Խորհրդարանի խոսնակի տեղը զբաղեցրել են ընդդիմության ներկայացուցիչներ Տինատին Բոկուչավան, Ելենա Խոշտարիան, Լելա Քեբուրիան, Խաթունա Սամնիձեն, Անա Նացվլիշվիլին, որոնք ամբիոնից կախել են Վրաստանի եւ Եվրամիության դրոշները: