Թուրքիայում 3000 մարդ ցմահ ազատազրկման է դատապարտվել 2016 թվականին պետական հեղաշրջման փորձի գործով, հաղորդում է Anadolu-ն :

1600 դեպքում դատապարտյալների համար չկա պայմանական վաղաժամկետ ազատում:


4890 մարդ դատապարտվել է տարբեր ժամկետների 289 առանձին դատական պրոցեսներում:

Նշենք, որ Թուրքիայի իշխանությունը պետական հեղաշրջման փորձն օգտագործում է ձերբակալությունների եւ այլակարծությունը ճնշելու համար: Ավելի քան 100 000 պետական աշխատող, զինվորական եւ ոստիկան է աշխատանքի հեռացվել, տասնյակ հազարավոր մարդիկ կալանավորվել են: