Կանադացի ատամնաբույժ Մայքլ Զակը, ով 2011 թվականին աճուրդի ժամանակ 32.000 դոլարով ձեռք էր բերել Ջոն Լենոնի ատամը, նպատակադրվել է ամերիկացի գիտնականների օգնությամբ կլոնավորել լեգենդար Բիթլս խմբի մենակատարին:
Ատամնաբույժը, ով հավաքել է ճանաչված մարդկանց ատամների հավաքածու, հաստատում է, որ համագործակցում է ամերիկացի գիտնականների հետ և հետազոտության համար նրանց է հանձնել 1980 թվականին սպանված երաժիշտի գենետիկական նյութը:
Զակի խոսքերով գիտնականները լաբորատորիայում այժմ աշխատում են ԴՆԹ-ի կոդը ստանալու համար:
«Եթե գիտնականները կարող են կլոնավորել ոչխարներին և դինոզավրերին, ապա Ջոն Լենոնը նրանց ցուցակում կլինի հաջորդը»,- իր նախաձեռնության մասին պատմել է ատամբնաբույժը: