Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Ադրբեջանում ստեղծվել է Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանը»։ Ըստ նրա՝ «Հայաստանում ծանր են տանում դա», սակայն դրա կարիքը չկա, քանի որ «այն իրենց պատմական հողն է, և Արևմտյան Զանգեզուրն էլ իրենց «պատմական հողն է»:
Պատերազմի հաշմանդամների և զոհերի ընտանիքների համար կառուցված բնակարանների բաշխման արարողության ժամանակ նա խոսել է «պատմական փաստաթղթերից, քարտեզներից և արխիվային նյութերից»:
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «ադրբեջանցի ժողովուրդն անպայման կվերադառնա իր պատմական հողեր՝ ներառյալ Սևան, Երևան և Սյունիք»։