«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Ամառվա թեժ իրադարձություններն ու սկանդալները ետին պլան մղեցին Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի հաշվետվության շուրջ բարձրացած աղմուկը: ՎՊ ուսումնասիրությունների արդյունքում, ճիշտ է, վեց գործ ուղարկվեց դատախազություն, սակայն դրանց վերաբերյալ քննությունները դեռ չեն ավարտվել: Ամիսներ անց մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել ՎՊ հաշվետվության և նրա նախագահի շուրջ ծագած աղմուկի հետ կապված: Պարզվում է՝ Իշխան Զաքարյանի գործերը հատկապես վատացել են այն պահին, երբ նա որոշել է իր որդու հարսանիքի քավորությունն առաջարկել Սերժ Սարգսյանին: Ասում են՝ հատկապես տիկին Ռիտան շատ վատ է վերաբերվել այդ հանդգնությանը:

Մինչդեռ Զաքարյանին թվացել է, թե նման առաջարկ անելով` ինքն իր նվիրվածությունն է հավաստում ՀՀ նախագահին: Վիճակն ավելի է բարդացել, երբ, մերժում ստանալով, նա հարսանիքի քավոր է կարգել Մհեր Սեդրակյանին»: