Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը բաց դասընթաց-քննարկման շրջանակներում մի դրվագ է ներկայացրել 2019 թվականի մայիսի 11-ի՝ Նիկոլ Փաշինյանի հետ իր հանդիպումից:

«Հրավիրված էի «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» ֆորումին: ԱԱԾ-ից ինձ մոտեցան, ասացին՝ վարչապետն ուզում ա քեզ հետ խոսի: Ինքը, կանգնած ֆուրշետի սեղանի մոտ, աղում էր: Առաջին բանը որ հարցրեց, հետևյալն էր՝ Հոխիկյա՛ն, դու հլը նույն հայրենասե՞րն ես, ասի՝ հա՛, պարո՛ն վարչապետ, էն նույն անուղեղն եմ, որ ասում էիք: Իսկ Ձեզ մոտ բան փոխվե՞լ է, ինքը հասկացավ, թե ինչ եմ ասում, ասաց՝ չէ, իմ մոտ էլ բան չի փոխվել: Հետո Ալեքսանդր Լապշինին Փաշինյանը հարցրեց, թե իրեն Ադրբեջանում շա՞տ էին տանջում, Լապշինն ասաց՝ այո՛, անգամ մահափորձ են արել բանտում: Փաշինյանն ասաց՝ լավ են անում, քեզ ո՞վ էր ասում առանց Ադրբեջանի իշխանության թույլտվության, գնայիր իրանց տարածք»:

Մեդիափորձագետի ներկայացմամբ՝ այնուհետև Լապշինն ու Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը առանձնացել են և նրանց զրույցից Հոխիկյանը ֆիքսել է Կարապետյանի հետևյալ խոսքը՝ «որ մի քանի հազար զոհ տանք, լավ էլ կհամաձայնենք»:

Այնուհետև, ինչպես ներկայացնում է Հոխիկյանը, Լապշինի հետ Գավառից վերադարձել են Երևան և ճանապարհին վերջինը պատմել է, թե ինչ է զրուցել Փաշինյանի խոսնակի հետ. «Լապշինն ասաց՝ դուք շուտով պատերազմով Արցախը հանձնելու եք Ադրբեջանին: Վլադիմիր Կարապետյանն ինձ ասաց՝ դու շատ ես Ադրբեջանի դեմ խոսում, բայց իմացիր, որ մենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ մեր օրիենտացիան փոխում ենք և գնում նրանց հետ բարեկամության ճանապարհով: Լապշինն ասաց՝ ես հարցրի, թե ո՞նց են գնալու էդ ճանապարհով, Կարապետյանը պատասխանեց՝ իսկ ո՞վ ա ասում, որ մեր Ղարաբաղը չենք տալու, հարցնում եմ՝ բայց ո՞նց եք տալու. բանակը, ժողովուրդը չի տա, Կարապետյանն ասաց՝ ժողովուրդը որ մի քանի հազար զոհ տա, լավ էլ կտա»:

Մանրամասները՝ տեսանյութում: