ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթն է կազմակերպել, որի մասնակցելու հայտ են ներկայացրել ընդամենը երկու քաղաք՝ Էջմիածինն ու Սիսիանը։ Էջմիածնի քաղաքապետարանը ներկայացրել է մոտ 80 էջանոց միջոցառումների համալիր ծրագիր երիտասարդության և ազգաբնակչության համար. Սիսիանի քաղաքապետարանը ներկայացրել է 8 էջանոց ծրագիր։

Հասկանալով, որ մրցույթային փաթեթի ծրագրային և միջոցառումների կատարողական ու բովանդակային մասերով իրենք շատ թույլ են և հաղթելու հնարավորություններ չունեն, Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետը դիմել է կեղծիքների։
Քանի որ հաղթողը որոշվելու է քվեարկության արդյունքում, նա հորդորել է ամեն գնով ապահովել այդ քվեները։
Այս փասստը բացահայտվել է ֆեյսբուքյան մի գրառման պատճառով, երբ օգտատերը բոլորին հուշել է, թե ինչպես կարելի է օրական մի քանի անգամ քվեարկել հօգուտ Սիսիանի:Այս մասին գրում է «Ավանգարդ»-ը: