ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի գրառումը. «Կարծում եմ՝ հայ հասարակությունը, հատկապես դրա շուրջ 680.000-անոց հատվածը, ըմբռնումով է վերաբերում Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման ուշացմանը: Ի վերջո, սա հասարակ քննչական կոմիտեի գրություն չէ, որ վարչապետի օգնականներն արագ նայեն ու իրենց խմբագրությամբ հետ վերադարձնեն: Չմոռանաք նաև, որ դեռ մի հատ էլ պետք է համաձայնեցվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ: Անշուշտ, առանց Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի նորաթուխ շրջանավարտ Վահագն Հովակիմյանի ստուգողական հայացքի, այն ավարտուն տեսքի դժվար թե գա: Մինչև կեսգիշեր դեռ ժամանակ կա, եթե անգամ չհասցնեն, պետք չէ անհանգստանալ: Սահմանադրություն խախտող մարդկանց համար սահմանադրական օրենք խախտելը զվարճանքի պես մի բան է»: