Ավստրալացի բժիշկները «վերակենդանացրել են» 41-ամյա հիվանդին` մահը արձանագրելուց 42 րոպե անց:
Վանեսա Տանասիոն Մելբուրդնի հիվանդանոց է տեղափոխվել սրտի կաթվածից հետո: Այս մասին փոխանցում է Globalsciene-ը: Շտապ օգնության բժիշկները չեն կարողացել նրան ռեանիմացիայի ենթարկել հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին և նա հայտարարվել է մահացած: Սակայն հիվանդանոցում բժիշկները օգտագործել են բարձր տեխնոլոգիական սարքավորում, որը կատարում է սրտի մշտական անուղղակի մասսաժ և ապահովում է արյան հոսք գլխուղեղի համար:
Այդ սարքավորման շնորհիվ վիրաբույժները կատարել են սրտի անհապաղ վիրահատություն` հիվանդին կյանք վերադարձնելով: