Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի և Կապուտան համայնքի բնակչի միջև ոչ մի ընդհանրում չի եղել: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում նշեց Կոտայքի մարզպետը:
Հիշեցնենք, որ «ՉԻ» տեղեկություններով Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը այցելելով Կապուտան համայնք ընդհանրում էր ունեցել համայնքի բնակիչներից մեկի հետ:
Այդ լուրը նա այս կերպ մեկնաբանեց. «Մեկը մի հիմարություն գրում է, դուք էլ վերցնում փորձում եք զարգացնել: Նման բան չի եղել», - հայտարարեց նա:
Մեր այն հարցին, թե ինչ նպատակով էիք մեկնել Կապուտան համայնք, նա պատասխանեց, որ եղել է աշխատանքային այց: «Նոր ճանապարհ էին կառուցել, շինարարների հետ գնացել էին տեսնելու, սովորական աշխատանքային այց էր, որևէ ընդհանրում չի եղել», - նշեց նա: