Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում կիսվել է հունգարական ՄՏԿ-ի դեմ ստուգողական խաղից (4:2) ունեցած իր տպավորություններով:

- Առաջին կեսում ես խաղում էի կենտրոնական պաշտպանի դիրքում, դա ինձ համար նորություն չէ: Կարծում եմ` լավ հանդիպում անցկացրինք ՄՏԿ-ի դեմ: Չնայած վերջում երկու գնդակ բաց թողեցինք, սխալներ գործեցինք: Պետք է վերլուծել դրանք, որպեսզի ապագայում թույլ չտանք:

- Այս խաղում շատ գոլեր եղան, 11 մետրանոց, հեռացումներ…

- Այո, հետաքրքիր իրադարձությունները շատ էին: Մենք առջևում էինք 4:0 հաշվով, հետո երկու գնդակ բաց թողեցինք: Ցանկացած հաշվի ժամանակ պետք է մինչև վերջ խաղալ, չթուլացնել: Մեր թիմից երկու ֆուտբոլիստ հեռացվեց: Պետք է զսպել էմոցիաները, սա մեզ համար լավ դաս կլինի:

- Քեզ դու՞ր եկավ մեր թիմի խաղը:

- Այո, թիմակիցներս միմյանց լավ են հասկանում խաղադաշտում: Գարնանային հատվածին քիչ ժամանակ է մնացել` ընդամենը երկու շաբաթ, իսկ մենք ընդամենը երկու ստուգողական հանդիպում պետք է անցկացնենք:

Աղբյուրը ArmFootball.com: