ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 22-ին, կազմել է 484.42 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 3.15 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 571.37 դրամ (նվազել է 2.65 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 665.98 դրամ (աճել է 1.18 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.57 դրամ (աճել է 0.01 դրամով):


Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. Արծաթ՝ 391 դրամ, ոսկի՝ 28,067.52 դրամ, պլատին՝ 16,617.95 դրամ: