Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց է: Նրանք պահանջում են հանդիպում նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հետ:
Հիշեցնենք՝ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում է միավորել Պարոնյանի անվան կոմեդիայի և Պետական երաժշտական կամերային թատրոնները, Կամերային թատրոնի շենքը հատկացնելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, ինչին թատրոնների կոլեկտիվները դեմ են: