Խոյ

Խոյերին օրը կարող է անակնկալ մատուցել: Բացառված չէ, որ փոխվեն ծրագրերը, կամ հանգստյան օրերի ծրագրում հավելյալ կետեր ավելանան: Արդյունքում ուժգին հետաքրքրվածությունը կարող է ձեզ մտերմացնել շրջապատողների հետ, եթե միանման նպատակներ եք հետապնդում, և նախադրյալներ ստեղծել կոնֆլիկտի համար, եթե ամեն ինչում չեն համապատասխանում ձեր մտադրությունները, ճաշակները, արժեքները:

Ցուլ

Այսօր Ցուլերի շարժառիթները մեծամասամբ թելադրված են աշխարհայացքով, կրթությամբ, գիտական հայացքներով, քաղաքական համակրանքներով: Հնարավոր է հետաքրքրություն հեռակա իրադարձությունների նկատմամբ: Բացառված չէ, որ ձեր շրջապատի մի մասը այլ ճամբարի պատկանի: Եթե իրավիճակը սուր բնույթ է ստացել, ավելի լավ է պահպանել հավատարմությունը ձեր սկզբունքներին. այդ դեպքում առավելություն կամ պաշտպան ձեռք կբերեք:

Երկվորյակ

Երկվորյակների համար հանգստյան օրերը կարող են նշանավորվել ռիսկի, արկածախնդրության պահով: Հնարավոր է դերակատարություն ունենա ճակատագրական գործոնը: Իրադարձությունների շարժիչ ուժը կարող է դառնալ հետաքրքրվածությունը, պարտքը, ազգակցական կապվածությունը, կիրքը, նյութական շահը: Արժե հիշել, որ կրիտիկական կետին հասած իրադարձությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից:

Խեցգետին

Խեցգետիններին աստղերը հիշեցնում են, որ ոչ բոլոր հարցերն են խաղաղ կարգավորման տրվում: Ձեր անձնական դիվանագիտական տաղանդը և հմայքը սահմաններ ունեն: Եթե չեն օգնել բարի կամքի դրսևորումները, արժե շրջահայաց լինել ի սկզբանե ոչ ընկերական միջավայրում. այսօր նախադրյալներ կան խանդի տեսարանների, հին թշնամանքի սրման համար: Կարող են իրենց մասին հիշեցնել փոխհարաբերությունների բարդությունները:

Առյուծ

Առյուծները ստիպված են համակերպվել, որ իրենց անհատական նախաձեռնությունը և անձնական օրինակն այս հանգստյան օրերին քիչ բան են որոշում: Ծրագրեր կազմելիս ավելի լավ է կողմնորոշվել իրադրությամբ և հաշվի առնել անակնկալների հավանականությունը: Բացառված չէ, որ ներքաշվեք ընդհանուր գործին և չկարողանաք շատ ժամանակ հատկացնել սեփական ցանկությունների իրականացմանը: Հնարավոր է հիվանդության սրում:

Կույս

Չնայած գործնական մտահղացման հակմանը՝ այսօր շատ Կույսեր կարող են կրքերի զոհը դառնալ: Սիրահարվածությունը, ազարտը, տարվածությունը կարող են ձեզ դրդել բացահայտ ավելորդությունների, այդ թվում՝ նյութական և զգացմունքային: Հնարավոր է երեխաների համար անհանգստություն: Եթե զգացմունքները կամ հավակնությունները վերահսկողությունից դուրս են եկել, օրվա սցենարը կարող է փոխվել, իրավիճակը կարող է անկանխատեսելի դառնալ:

Կշեռք

Կշեռքների համար օրը կարող է կապված լինել վառ տպավորությունների, ուժգին ապրումների հետ: Անհանգստության առիթ կարող է գտնվել մտերիմ միջավայրում, օրինակ՝ ընտանիքում: Ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել տունը, տարածքը, քաղաքացիական կամ ընտանեկան կարգավիճակը: Հնարավոր է իրադարձությունների ավելորդ բեմականացում, եթե դիպչել են ձեր իրավունքներին, խոցել ինքնասիրությունը:

Կարիճ

Կարիճներին կարող են հետաքրքրել մտերիմ միջավայրի բուռն իրադարձությունները՝ կրքերը, հավաքները, զանգվածային միջոցառումները, գաղափարական կոնֆլիկտները, քրեական և ճանապարհային պատահարները: Ուշադրությունը կարող են գրավել նաև միջազգային մասշտաբի միտումները, երկրագնդի կոնկրետ կետի թեժ նորությունները: Հնարավոր է ձեզ համար ինչ-որ օգտակար բան քաղեք, եթե լուրջ գործեր եք նախաձեռնում:

Աղեղնավոր

Աղեղնավորների մոտ կարող են աճել ծախսերը և դրանց հետ կապված ռիսկերը: Բացառված չէ, որ ստիպված լինեք տնօրինել ոչ միայն անձնական, այլև կոլեկտիվ ռեսուրսները: Հնարավոր է առանցքային նախագծի, ապահով ապագայի վտանգվածության հետ կապված տագնապ: Եթե իրավիճակն անհանգստություն չի ներշնչում, ուշադրություն կարող են պահանջել կարևոր դրական փոփոխությունները, խոշոր գումարային ներդրումները:

Այծեղջյուր

Այծեղջյուրներն այսօր հակված են չարաշահումների: Ուժգին ապրումների և բուռն կոնֆլիկտների պատճառ կարող են դառնալ չբավարարված բնազդները և հավակնությունները: Հիվանդության կամ վատ տրամադրության ազդեցության տակ կարող եք փչացնել սկսած երկխոսությունը: Խաղաղ մտադրությունների փոխարեն մարտականություն և անհաշտություն դրսևորելով՝ ռիսկի եք դիմում վանել ձեր նկատմամբ բարյացակամ տրամադրված մարդկանց:

Ջրհոս

Ջրհոսները կարող են բախվել արտաքինից բարենպաստ իրավիճակի քողարկված կողմերի հետ, հասկանալ որոշ հաջողությունների և հաղթանակների իրական արժեքը: Ապրումների կամ կորուստների իրական ծավալը կարող է կողմնակի աչքերից թաքնված լինել: Արժե քննադատորեն մոտենալ ձեր և ուրիշների պոռթկումներին. հանգամանքները կարող են դրդել վրեժխնդրության: Եթե ձեզանից դժհոգ եք, հնարավոր է չափից դուրս ինքնախարազանում:

Ձկներ

Ձկներին օրը թույլ է տալիս տեսնել աղետի մասշտաբը: Միաժամանակ, պարզ կդառնա, որ անհնար բան չկա, եթե ունեք ռեսուրսներ, իսկապես ուժգին ցանկություն, հուսալի ընկերներ: Եթե էներգիա ունեք, կարող եք հուսահատ պոռթկում կատարել և դուրս պրծնել ճակատագրական հանգամանքների արատավոր շրջանից: Բացառված չէ, որ հուշումը գտնվի հասարակական կամ համաշխարհային մակարդակի իրադարձություններում, որոնց մասնակիցը կամ վկան եք դուք: