Հուլիսի 26-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 3,5-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել էր էլեկտրասյան աշտարակի հենասյանը. 34-ամյա վարորդը և 15-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 09.25-ին, վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 15-ամյա Սերգեյ Ռաֆայելյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: