«Մենք հարգում ենք մեր շնորհքով, մեզ չթալանող Կառավարությանը, դրա համար հավաքվել ենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը մեզ ընդունի»,- լրագրողների հետ զրույցում ասացին «Դինամո» հանրապետական մարզադաշտի մոտ հնամաշ իրերի առևտրով զբաղվողները, ովքեր բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց:
«Դիմումը ներկայացրել էինք, բայց Նաիրի Սարգսյանն ինքնագլուխ ամեն ինչ թեքել է, ուղարկել քաղաքապետարան: Ինձ SMS էր գրել, որ գնանք քաղաքապետարան, տշում էր այնտեղ, բայց ես դիմումի մեջ գրել էի հարգելի Փաշինյանին, ասել, որ մեզ բռնի հանել են «Դինամո»-ի տարածքից, ուզում ենք վերադառնալ այնտեղ՝ աշխատել»,- հավելեցին նրանք: