Սահմանին ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Արծրուն Հովհաննիսյանը կրկին ակտիվացել է, ֆեյսբուքյան գրառումներով է հանդես գալիս, նույնիսկ լայվ է մտնում և այլն։

Լրատվամիջոցներից մեկը քիչ առաջ կապ է հաստատել ՊՆ-ի հետ՝ հասկանալու, թե արդյոք Արծրուն Հովհաննիսյանի գրառումները համարվո՞ւմ են պաշտոնական տեղեկատվություն և ի՞նչ կարգավիճակով է Հովհաննիսյանը հանդես գալիս։

«ՊՆ պաշտոնական բոլոր հաղորդագրությունները տեղադրվում են ՊՆ կայքում։ Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ ներկայացուցիչ չէ, և նրա գրառումները պաշտոնական համարվել չեն կարող»,- նշել են Պաշտպանության նախարարությունից։

Հովհաննիսյանը ֆեյբուքյան իր վերջին ուղիղ եթերի ժամանակ զինվորական համազգեստով էր ։ Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանից փորձեցինք ճշտել, թե Արծրուն Հովհաննիսյանն արդյոք իրավունք ունի՞ զինվորական համազգեստով լայվ մտնել ու ՊՆ-ի հետ որևէ կապ չունենալով տեղեկատվություն տրամադրել։

«Ես լայվը, ճիշտ որ ասեմ, չեմ նայել, էդ հարցը, կարծում եմ, ՊՆ-ին պետք է տալ։ Ես այդ լայվից սքրին շոթ են տեսել, բայց չեմ մեկնաբանում։ Ես իմ ասելիքը ընտրություններից առաջ եմ ասել, դեռ մի 40 օր առաջ։ Ես ասել եմ՝ ոնց է լինելու ու ոնց զգուշացրել եմ տենց էլ իրավիճակը զարգանում է, ինձ կներեք»,- ասաց Վրթանեսյանը։

Եվ իրոք, եթե ուշադրություն ենք դարձնում Արծրուն Հովհաննիսյանի հագուստին, երևում է, որ այո, այն ռազմական է, բայց ոչ ազգային զինվորական հանդերձանք։
 

Նյութի աղբյուր՝  Hraparak.am