«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն ընդդիմության կողմից ԱԺ փոխնախագահի ընտրության հարցում համաձայնության են եկել: Այս մասին TV5-ին տված հարցազրույցում նշել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքից պատգամավոր ընտրված Իշխան Սաղաթելյանը:
Վերջինս դեռ անունը չի բարձրաձայնել, սակայն նշել է՝ վերջնական պայմանավորվածությունը ձեռք է բերվել, երկու խմբակցությունները մեկ թեկնածուով հանդես կգան, իսկ վերջինիս անունը կհրապարակվի երկուշաբթի: