Ես գալիս եմ աշխատելու տրամադրությամբ, որովհետև Հայաստանին այս պահին պետք է լուծել այն խնդիրների թնջուկը, որը մենք ունենք: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 2-ին նորընտիր Ազգային ժողովի նստաշրջանի առաջին օրը խորհրդարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ից ընտրված պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ զգացողություններով է գալիս խորհրդարան, որտեղ արդեն արմատական ընդդիմությունը հայտարարություններ է անում, որ գալի են քաղաքական դիակներին հուղարկավորելու:
«Խնդիրների թնջուկի լուծման համար ՀՀ բնակչությունը լիազորել է այն քաղաքական թիմին, որի ներկայացուցիչը նաև ես եմ՝ իրականացնել մեր երկրի նկատմամբ իշխանության գործառույթը, որն իր մեջ ներառում է իրավունքներ և պարտականություններ: Մենք գլիս ենք մեր պարտականությունները կատարելու:
Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից արված հայտարարություններին, այդ հարցերն ուղղեք իրենց: Մենք իրենց մտածողական պրոցեսի համար ոչ մի պատասխանատվությունչենք կրում»,-ասաց նա:
Հարցին, թե ինչպես է պատկերացնում աշխատանքը խորհրդեարանական ընդդիմության հետ, Արսենյանը պատասխանեց. «Մենք ԱԺ-ում քաղաքական մեծամասնություն ենք, իրենց հետ աշխատանքը պատկերացնում ենք կախված, թե իրենց ոնց կպահեն: Ոնց կուզեն կպահեն, բայց աշխատանքի արդյունավետությունը կախված է իրենց ցանկություններից: Եթե իրենք ունեն պարտականություններ հասարակության այն անդամների նկատմամբ, որոնք աջակցել են իրենց,կարծում եմ՝ իրենք այդ պարտականությունները պետք է կատարեն»: