Ամերիաբանկը Երևանում` Էրեբունի փ. 17/1, «Էրեբունի» մոլում բացեց իր նոր`«Էրեբունի» մասնաճյուղը:
Մասնաճյուղի դռները բաց են երկուշաբթիից ուրբաթ` ժամը 10:30-ից մինչև ժամը 18:15-ը:
«Էրեբունի» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական
անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Էրեբունի» մասնաճյուղում մինչև 2021թ.
դեկտեմբերի 31-ը ներառյալ:


«Էրեբունի» մասնաճյուղն առաջարկում է հատուկ պայմաններով հետևյալ ծառայությունները.
Արշավի պայմանները ֆիզիկական անձանց համար.
 Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
 Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում
 Անվճար հաշիվ` ծառայությունների ողջ փաթեթով
 VISA ստիկեր` տարեկան 1500 ՀՀ դրամ սպասարկման վճար (3000 դրամի փոխարեն)
Արշավի պայմանները իրավաբանական անձանց համար
 Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ
 Ընկերության 2 ղեկավարի համար մեկական վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
 Business տեսակի քարտի տրամադրում ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
«Էրեբունի» մասնաճյուղում ստեղծված են և' օնլայն, և' օֆլայն սպասարկման հնարավորություններ. կանխիկի մուտքագրման և
ելքագրման բանկոմատ, վճարային տերմինալ, հաճախորդներին սպասարկող բարեհամբույր անձնակազմ, ջերմ, լուսավոր և
հարմարավետ միջավայր:
Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները:
Ի դեպ, սեպտեմբեր ամսից «Էրեբունի» մասնաճյուղը շարունակելու է իր գործունեությունը ոչ ստանդարտ գրաֆիկով` աշխատելով
երկուշաբթիից կիրակի` ժամը 10:30-ից մինչև ժամը 21:15-ը:
Երկարացված գրաֆիկով ` երկ-կիր, 10:30-21:15, աշխատող մասնաճյուղերի ցանկը հնարավոր է տեսնել այստեղ.
 «Արշակունյաց» մ/ճ, ՀՀ, ք. Երևան, 0026, Արշակունյաց 34/3, «Երևան մոլ» առևտրի կենտրոն, 2-րդ հարկ
 «Արշակունյաց պլյուս» մ/ճ, ՀՀ, ք. Երևան, 0026, Արշակունյաց 34/3, «Երևան մոլ» առևտրի կենտրոն, 1-ին հարկ՝
«Քարֆուր» սուպերմարկետի հարևանությամբ
 «Երիտասարդական» մ/ճ, ՀՀ, ք. Երևան, 0009, Իսահակյան 22/8
 «Քոչար» մ/ճ, ՀՀ, ք. Երևան, 0012, Փափազյան 8, «Ռիո մոլ» առևտրի կենտրոն
 «Նոր Նորք» մ/ճ, ՀՀ, ք. Երևան, 0056, Գայի պողոտա 16, «Մեգամոլ» առևտրի կենտրոն

 «Դալմա» մ/ճ, ՀՀ, ք. Երևան, 0082, Ծիծեռնակաբերդի խճուղի 3, «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոն
 «Մաշտոց» մ/ճ, ՀՀ, ք. Երևան, 0082, Մաշտոցի 20/4, Անցում N1

«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին:
«Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով
բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
Ամբողջական տեղեկատվության համար այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: