Oգոստոսի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30-ի սահմաներում Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչներ, 86-ամյա Վարդ Սերոբյանի վարած ГАЗ 24 մակնիշի և 46-ամյա Սմբաթ Խանաղյանի վարած ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի հետևանքով ГАЗ 24-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: