Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակել Վահագն Խաչատուրյանին։
Վահագն Խաչատուրյանը ծնվել է 1959 թ. Սիսիան քաղաքում։ 1976 թ. ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 118 միջնակարգ դպրոցը, 1976-1980 թթ.՝ Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ տնտեսագետ որակավորմամբ։ 1980-1982 թթ. ծառայել է խորհրդային բանակում։
1990-1995 թթ.-ին եղել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր, 1992 թ. դեկտեմբերի 22-ից 1996 թ. փետրվարի 22-ը` Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ, 1995-1999 թթ.-ին` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, 1996-1998 թթ.-ին` ՀՀ նախագահի խորհրդական։