Լևոն Արոնյանը չկարողացավ դուրս գալ Chessable Masters արագ շախմատի առցանց մրցաշարի եզրափակիչ։ Կիսաեզրափակչում Արոնյանի մրցակիցը Վիետնամի ներկայացուցիչ Լի Քուանգն էր։
Առաջին մրցախաղում Արոնյանը պարտվել էր 1-3 հաշվով։ Երկրորդ մրցախաղը կայացավ երեկ, որում Լևոնը հաղթանակ տարավ 2,5-1,5 հաշվով։ Իսկ ահա լրացուցիչ մրցախաղում վիետնամցի շախմատիստը հաղթեց 2-1 հաշվով՝ դուրս գալով եզրափակիչ, որտեղ կհանդիպի ամերիկացի Ուեսլի Սոյի հետ։
Լևոն Արոնյանը 3-րդ տեղի համար կմրցի Վլադիսլավ Արտեմևի հետ։