Ֆրանսիական ՊՍԺ-ի սեփականատեր Թամիմ բան Համադ Ալ-Տանիի եղբայր Խալիֆա բին Համադ Ալ-Տանին թվիթերյան գրառումով հայտնել է, որ «Բարսելոնայից» հեռացած արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կտեղափոխվի փարիզյան ակումբ։

«Սուտ են խոսակցությունները, թե Մեսին սկսել է բանակցել այլ ակումբների հետ։ ՊՍԺ-ի հետ ամեն ինչ պայմանավորված է 100 տոկոսով։ Սպասվում է, որ Մեսին Փարիզ կժամանի առաջիկա 72 ժամում,- գրել է Խալիֆա բին Համադ Ալ-Տանին։


Սպասվում էր, որ օգոստոսի 9-ին Մեսին կժամանի Փարիզ, սակայն ֆրանսիական մամուլը հայտնեց, որ կողմերը որոշ հարցերում դեռ համաձայնության չեն հասել։