«Ես դիմում եմ իմ գործընկերներին՝ ամեն սադրանքի մի՛ արձագանքեք. մարդիկ պարտվել են, էդ մրմուռը մինչև հիմա ոմանց մեջ է, չեն կարողանում հասկանալ, որ իրանք էդքան փող ծախսելուց հետո, էդքան ատելություն տարածելուց հետո, պարտվել են: Արհամարհե՛ք. դա իրանց թուլությունն է, անկարողությունն է, վերջին ճիչն է»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների ելույթներին:

«Էդ ի՞նչ ձև ա՝ պատգամավորը տեղից վեր ա կենում՝ ձեռով ա անում մյուս պատգամավորին: Տեղը չեք բերե՞լ՝ ուր եք եկել: Ամենախիստ ձևով արձագանքելու եմ»,- ասաց Ա. Սիմոնյանը: