Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրությունների օրեր է սահմանել հոկտեմբերի 17-ն ու նոյեմբերի 14-ը։
ՀՀ ԸՕ-ի համաձայն հերթական ընտրությունները նշանակում է համապատասխան մարզպետը։
Քանի որ երբեմն օրենքների պահանջները հստակ չեն պահպանվում, մի քանի ընդգծում անեմ։
ԿԱՐԵՎՈՐ Է
1. Քվեարկության օրը պետք է լինի ավագանու կամ համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ օրը։
Օրինակ, Գյումրի ու Վանաձոր քաղաքների ավագանիների նախորդ ընտրություններն անցկացվել են 2016-ի հոկտեմբերի 2-ին։ Այս պարագայում, 2021-ի քվեարկության օր պիտի ընտրվի հոկտեմբերի 17-ը, ոչ թե նոյեմբերի 14-ը։
2. Ընտրական օրենսգրքի 120 և 127 հոդվածներում հակասություն կա մարզպետի կողմից համապատասխան որոշում ընդունելու ժամկետի հետ կապված։ Մեկ դեպքում սահմավում է 70-օրյա, մյուս դեպքում՝ 60-օրյա ժամկետ։
Ուստի, ԸՕ-ն չխախտելու համար ճիշտ է առաջնորդվել 70-օրյա ժամկետով։
3. Այդպիսով։ Հոկտեմբերի 17-ի ընտրությունների համար մարզպետների համապատասխան որոշումները պետք է ընդունեվեին ու հրապարակվեին ոչ ուշ քան մինչև 2021-ի օգոստոսի 8-ը։ 70-օրյա ժամկտն արդեն իսկ խախտվել է։
60-օրյա ժամկետով կողմնորոշվելու դեպքում նման որոշումները պետք է կայացվեն ու հրապարակվեն մինչև օգոստոսի 18-ը։
Հոդված 120
2. Ավագանու անդամների ընտրությունների դեպքում քվեարկության օրը պետք է լինի մինչև լիազորությունների ժամկետի լրանալը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված օրերից լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ օրը:
2.1. Համայնքի ղեկավարի ընտրությունների դեպքում քվեարկության օրը պետք է լինի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված օրերից համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ օրը։
2.2. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրությունները նշանակում է մարզպետը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ` իր որոշման մեջ նշելով ընտրակարգը (համամասնական կամ մեծամասնական), հիմք ընդունելով տվյալ համայնքում ընտրողների թվի վերաբերյալ պետական լիազոր մարմնից նախապես ստացված տեղեկատվությունը: Սույն մասում նշված որոշման գործողությունը չի կարող դադարեցվել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Հոդված 127.
Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների (բացառությամբ Երևանի) ավագանիների հերթական ընտրությունը նշանակվում է համապատասխան մարզպետի որոշմամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրերից որևէ մեկը այն հաշվարկով, որ ընտրություն նշանակելու մասին մարզպետի որոշումն ուժի մեջ մտնի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 60 օր առաջ»: