Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաղորդել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին:
«Վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում: 2021 թվականի օգոստոսի 11-ին` ժամը 7.29-ին և 7.58-ին, ադրբեջանական զինուժը հարվածային տիպի քառաթիռների կիրառմամբ երկու հարված է հասցրել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերին: Տուժածներ չկան:
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկել՝ իրավիճակի հետագա սրացում թույլ չտալու համար: Կատարվում է հետաքննություն», - ասված է նախարարության հաղորդագրության մեջ: