Վարչապետի որոշմամբ, Հարություն Գեւորգյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական եվ տնտեսական անվտանգության վարչության պետ։
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ
մասով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018
թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ եւ 151-րդ կետերն
ու Հարություն Գեւորգյանի դիմումը՝
1. Հարություն Իշխանի Գեւորգյանին նշանակել վարչապետի աշխատակազմի
անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական եւ տնտեսական անվտանգության վարչության պետ (պաշտոնի ծածկագիրը՝ 06-Գ25-31-Ղ2-1)։
2. Հարություն Իշխանի Գեւորգյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց
վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,– ասվում է վարչապետի որոշման մեջ։