Ադրբեջանի Իմիշլի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը:
Նշվում է, որ 3,1 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 16:28-ին, Սաաթլի կայարանից 15 կմ հյուսիս: Երկրաշարժի օջախը գտնվել է 52 կմ խորության վրա: