Հակառակորդի կրակոցից այսօր՝ օգոստոսի 16–ին, հրազենային վնասվածք ստացած պայմանագրային զինծառայող Վահան Դիլիկի Թաթոսյանը մահացել է Արարատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին։
Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, 2021թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմանում, հակառակորդի մարտական դիրքից ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի ուղղությամբ արձակած կրակոցի հետեւանքով պայմանագրային զինծառայող Վահան Դիլիկի Թաթոսյանը որովայնի շրջանում ստացել է հրազենային վնասվածք:
Արարատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին Վ. Թաթոսյանը մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, եւ կատարվում է նախաքննություն: