Շիրակի մարզի Բավրա գյուղում այսօր՝ օգոստոսի 17-ի առավոտյան գրանցված երկրաշաժի հետևանքով ամբողջությամբ փլվել է մեկ շինության հետևի պատը։ Այս մասին պատմեց Բավրա համայնքի ղեկավար Պավլիկ Սումբուլյանը։
«Մեկհարկանի առանձատուն էր, բայց այնտեղ վաղուց մարդիկ չէին բնակվում։ Բացի այդ ճաքեր են նկատվում շատ տների առաստաղների ու պատերի վրա»,- նշեց Սումբուլյանը։
Համայնքապետի խոսքով՝ նախորդ օրերի երկրաշարժի համեմատած՝ այսօր ցնցումներն ավելի ուժգին էին։
«Մարդկանց մեջ վախ ու տագնապ, իհարկե, կա։ Հորդորել ենք գյուղի բնակիչներին, որ զգոն լինեն և հիշեն երկրաշարժի ժամանակ անվտանգության կանոնների մասին»,- հավելեց Պավլիկ Սումբուլյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին՝ ժամը 5։44-ին, Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելեք տեղի էր ունեցել 4.5 մագնիտուդով երկրաշարժ, որին հաջորդել էր 70 հետցնցում։
Իսկ օգոստոսի 17–ին ժամը 09:43-կրկին Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք գրանցվել է 3.1 մագնիտուդով երկրաշարժ: